Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրազեկման արշավ՝ Իջևանում

18:48, շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
Իրազեկման արշավ՝ Իջևանում

Իրազեկման ակցիա է իրականացվում Իջևանում: Մասնակիցներից է նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա կոչ արավ միանալ պայքարին, պահանջել, որ ՀՀ սահմանների ցանկացած փոփոխություն իրականացվի միմիայն հանրաքվեով: «Մեր 31 բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և Ադրբեջանը 1 մմ հող ոչ վերադարձնելու ցանկություն ունի, ոչ էլ պահանջող կա: Եթե տեղի ունենա սահմանազատման-սահմանագծման աշխատանք, ապա պետք է տեղի ունենա հանրաքվեի արդյունքում: Ոչ թե բերեն ադրբեջանցուն Կիրանցում բնակեցնեն, ասեն` տեղի է ունեցել սահմանազատում-սահմանագծում»,- նշեց նա:

Իրազեկման արշավ՝ Իջևանում
1826 | 0
Facebook