Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուռ Դադաևը չի համապատասխանում վկայի նկարագրությունների հետ

12:20, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուռ Դադաևը չի համապատասխանում վկայի նկարագրությունների հետ

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուռ Դադաևը չի համապատասխանում սպանության ականատեսի նկարագրությունների հետ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Նեմցովի սպանության ականատեսն է եղել 27-ամյա մենեջեր Եվգենին: Նրա խոսքերով` հանցագործության վայրից փախած ենթադրյալ մարդասպանն իր արտաքին տեսքով ակնհայտ տարբեվում է Զաուռ Դադաևից: «Նա միջահասակ տղամարդ էր, նիհար կազմվածքով, մուգ, հնարավոր է՝ ալիքավոր, մոտ 4 սմ երկարությամբ մազերով»,- նկարագրել է վկան: Ըստ նրա` մարդասպանը դեպքի վայրից հեռացել է «Լադա Պրիորա» ավտոմեքենայով, այն դեպքում, երբ ըստ քննության վարկածի` Դադաևը դեպքի վայրը լքել է «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով: Բացի այդ, վկան դեպքի վայրում ևս 2 մարդու է տեսել` 2 կնոջ, ովքեր նրան կասկածելի են թվացել: «Նրանք խոնարհվեցին, մի քանի բառ փոխանակեցին Նեմցովի ընկերուհու հետ, հետո ետ շրջվեցին ու աստիճաններով արագ ցած իջան»,- ասել է վկան:

5226 | 0
Facebook