Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի Գերագույն դատարանը սրտակեր Ռուբիի գործով արդարացրել է Սիլվիո Բեռլուսկոնիին

12:07, չորեքշաբթի, 11 մարտի, 2015 թ.
Իտալիայի Գերագույն դատարանը սրտակեր Ռուբիի գործով արդարացրել է Սիլվիո Բեռլուսկոնիին

Իտալիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին արդարացնող որոշումը` կայացված վերաքննիչ դատարանի կողմից, հայտնում է «ԲիԲիՍի»-ն: Հիշեցնենք, որ 2013թ. ամռանը Միլանի դատարանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտել Սիլվիո Բեռլուսկոնիին` նրան մեղավոր ճանաչելով անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Դատական վճռի համաձայն` Բեռլուսկոնիին արգելվել էր զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նշենք, որ Բեռլուսկոնին սեռական կապի մեջ էր մտել անչափահաս մարմնավաճառ Քարիմ Մահրութի` սրտակեր Ռուբիի հետ:

2014թ. Միլանի վերաքննիչ դատարանն արդարացրել էր Սիլվիո Բեռլուսկոնիին` հանցակազմի և ապացույցների բացակայության պատճառով:

9952 | 0
Facebook