Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տեղյակ է եղել պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին

09:58, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2011 թ.
Տեղյակ է եղել պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին
     ''Հայկական ժամանակ''. Թերթի տեղեկություններով, օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը։ Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, քանի որ տեղյակ է եղել ներիշխանական խմորումների՝ պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը։ Մեկ այլ տարբերակով, Բարսեղյանն այս պատմության մեջ ''քավության նոխազ'' է, քանի որ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին։
6843 | 0
Facebook