Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սա ֆուտբոլ է, երևի ոչ ոք էլ չէր սպասում. Հենրիխ Մխիթարյան

12:10, հինգշաբթի, 17 հունվարի, 2013 թ.
Սա ֆուտբոլ է, երևի ոչ ոք էլ չէր սպասում. Հենրիխ Մխիթարյան

Դոնեցկի ''Շախտյոր''-ը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում, այս տարվա առաջին հանդիպումն անցկացրեց եգիպտական ''Զամալեկ''-ի` հետ առավելության հասնելով 3:2 հաշվով: Ուկրաինական թիմի հաղթական գոլը խփեց ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստն այս հանդիպման վերաբերյալ տպավորություններով կիսվել է ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ:

- Հենրիխ, ինչպե՞ս է թիմը գնահատել տարվա իր առաջին մրցավեճը:

- Ասեմ, որ գտնվում ենք բարդ շրջանում, քանի որ մեծ ուշադրություն ենք դարձնում ֆիզպատրաստվածությանը, սակայն, միևնույն ժամանակ, չենք մոռանում գնդակի հետ աշխատանքի մասին: Երկրորդ խաղակեսում թիմն ավելի լավ էր գործում և ավելի դինամիկ էր: Դարպասը գրավելու շատ հնարավորություններ ունեցանք, սակայն կարծում եմ, որ այժմ ամենակարևորը պատրաստվածությունն է:

- Սպասո՞ւմ էիք, որ հանդիպման առաջին քսան րոպեներին արդեն խփված երեք գոլ կլինի:

- Սա ֆուտբոլ է, երևի ոչ-ոք էլ չէր սպասում, սակայն կարևորն այն է, որ երկրորդ գոլն ընդունելուց հետո սկսեցինք ավելի լավ խաղալ: Գրեթե ամեն ինչ ստացվում էր, ինչի արդյունքում էլ հաշիվը հավասարեցրինք: Երկրորդ խաղակեսում սկսեցինք կարծես զրոյից:

- Այս մրցավեճում դարձար հաղթական գոլի հեղինակ: Մրցաշարում անձնական նպատակներ ունե՞ս:

- Ոչ, այստեղ լավագույն ռմբարկու դառնալու նպատակ չունեմ: Կա խնդիր, որ ''Բորուսիա''-ի հետ հանդիպման համար ֆիզիկապես, տեխնիկապես ու հոգեբանորեն լավ պատրաստվենք:

Աղբյուրը` shakhtar.com
7455 | 0
Facebook