Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին». Էդմոն Մարուքյան

23:36, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
«Շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար, ՀՀ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջի ուղիղ եթերում նշել է, թե որոշակի տեղեկություններ սպրդեցին մամուլ, որ Սրբազանը հանդիպել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո «Հրապարակ» թերթով տեղեկատվությունը հրապարակվեց: «Բնականաբար, երրորդ նախագահի շրջապատից է տեղեկատվություն դուրս եկել, կամ հենց նա է այդ տեղեկատվությունը տվել, որ Սրբազանի և նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Ձորաղբյուրում նրա առանձնատանը։ Այսինքն, սա մի ինդիկատոր էր, որ ցույց տվեց, որ այն ինչ մենք ակնկալում էինք, որ Սրբազանն անի, նա գնաց դրա հակառակ ճանապարհով։ Այսինքն, մենք նրան ասում ենք՝ դիստանցավորվի՛ր, տարանջատվի՛ր, դատապարտի՛ր, գնա այն ճանապարհով, որ ժողովրդական աջակցություն ունենաս, Սրբազանը գնում է հակառակ ճանապարհով։ Ընդհակառակը, բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է հանդիպման, բոլորը գնում են հանդիպման, իր հետ հանդիպում են, հանդիպում են այնտեղ, որտեղ նրա կացարանն էր, որտեղ նա ապրում էր, բայց նա իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն։ Ես երբ որ սա իմացա, հասկացա, որ սա արդեն դիագնոզ է, դատավճիռ է պրոցեսի, և հասկացա մեկ այլ բան, որ Սրբազանը փորձառու չէ, և նրա կողքին եղած մարդիկ նրան համոզել են ու տարել Սերժ Սարգսյանի տուն։ Այդպիսով, նախ, անարգել են բոլոր այն ուժերին, որ հրավիրում էին այդ հանդիպումներին և այդ լուրերը գնում էին իրենց մոտ։

Եվ հիմա եմ ուզում ասել, որ Սրբազանին ես, ելնելով անմեղության կանխավարկածից, չեմ կարծում, որ դա իր գաղափարն է եղել, բայց նրանք, ովքեր որ տարել են Սրբազանին Սերժ Սարգասյանի տուն, իր ոտքով, որ նա գնացել ա Սերժ Սարգսյանի տուն, հետո նյութը մամուլով հրապարակել են, նրանք, ըստ էության, շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին։ Եվ որից հետո, հասկանո՞ւմ եք, ակնկալել, որ որևէ բան կարող է տեղի ունենալ, ուղղակի ակնկալիք էստեղ ես չունեի և, այլևս, բնականաբար, չունեմ»։

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին». Էդմոն Մարուքյան
6456 | 1
Facebook