Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դադարեցվել է Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

19:00, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
Դադարեցվել է Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30%-ով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Հայտնում են ՆԳ նախարարությունից:
     Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավումն է։
     Արդյունքում՝ 2024 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման 32 վայրերից երկուսի՝ Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը դադարեցվել է:

Նույն գործընթացի շրջանակում նախատեսված է դադարեցնել ևս ութ՝ Արարատի, Ճամբարակի, Վարդենիսի, Սպիտակի, Վայքի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Սիսիանի ՁՊՎ-ների գործունեությունը:

2056 | 0
Facebook