Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», Հայաստանն այլևս սահման չի ունենալո՞ւ»․ Կարեն Հեքիմյան

17:24, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
«Եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», Հայաստանն այլևս սահման չի ունենալո՞ւ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ է նշանակում «հանրաքվեով լուծել Ադրբեջանի հետ սահմանազատման հարցը»:
     Արդյո՞ք, եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», ապա Հայաստանն այլևս սահման չի ունենալու:
     Արդյո՞ք, եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», ապա պատերազմ է սկսվելու:
     Արդյո՞ք, եթե բնակչությունը դեմ քվեարկի «սահմանազատմանը», ապա Փաշինյան Նիկոլը հրաժարական կտա:
     Ի վերջո, ի՞նչ կլինի, եթե բնակչությունը կողմ քվեարկի «սահմանազատմանը»:
     Իհարկե, այս հարցերին Փաշինյան Նիկոլը չի պատասխանելու»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
1518 | 0
Facebook