Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը ոչ մեկի հետևից չի վազի»․ Լավրով

16:48, ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.
«Ռուսաստանը ոչ մեկի հետևից չի վազի»․ Լավրով

Ռուսաստանը չի վազի այլ երկրների հետևից և չի պարտադրի ուկրաինական հակամարտության կարգավորման իր նոր առաջարկը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։

«Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի դերին՝ մենք ոչ մեկի հետևից չենք պատրաստվում վազել։ Մեր դեսպաններն ամենայն մանրամասնությամբ համապատասխան մայրաքաղաքներում կփոխանցեն նախագահի ելույթի տեքստը»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ լքեն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքները, իսկ Կիևը պետք է պարտավորվի չանդամակցել ՆԱՏՕ-ին և երկրում իրականացնել ապառազմականացում։

4272 | 0
Facebook