Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առավելագույն վնաս հասցնել ոչ բարեկամական երկրներին»․ Մեդվեդև

12:48, հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.
«Առավելագույն վնաս հասցնել ոչ բարեկամական երկրներին»․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անհրաժեշտ է համարում արձագանքել Արևմուտքի պատժամիջոցներին։ Նա թելեգրամյան ալիքում կոչ է արել ի պատասխան սահմանափակումների՝ «առավելագույն վնաս հասցնել ոչ բարեկամական երկրներին»։

«Պետք է ամեն օր փորձել առավելագույն վնաս հասցնել այն երկրներին, որոնք մեր երկրի և մեր բոլոր քաղաքացիների դեմ սահմանել են այդ սահմանափակումները։ Վնասել հնարավոր ամեն ինչ։ Կաթվածահար անել նրանց ընկերությունների և պետական հաստատությունների աշխատանքը: Գտնել խնդիրներ նրանց կարևոր տեխնոլոգիաների մեջ և անխնա հարվածել դրանց: Բառացիորեն ոչնչացնել նրանց էներգետիկան, արդյունաբերությունը, տրանսպորտը, բանկային և սոցիալական ծառայությունները։ Կատարյալ մղձավանջի վերածել նրանց կյանքը»,- գրել է Մեդվեդևը։

3744 | 0
Facebook