Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կուսակցությունը հաղթել է Եվրոխորհրդարանի ընտրություններում

10:00, երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ.
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կուսակցությունը հաղթել է Եվրոխորհրդարանի ընտրություններում

Եվրոհանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» հաղթել է Եվրոխորհրդարանի ընտրություններում: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ԵԽ կայքում։

Վերջին տվյալների համաձայն՝ ԵՄ 26 երկրների ընտրողների ձայների հաշվարկից հետո կուսակցությունը ստացել է 720 տեղից 191-ը (տեղերի 26,53%-ը)՝ առաջ անցնելով «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» կուսակցությունից (135 մանդատ, 18,75%): Երրորդ տեղում է «Նորացնելով Եվրոպան» (83 մանդատ, 11,53%), չորրորդ տեղում՝ «Եվրոպական պահպանողականներն ու ռեֆորմիստները» (71 մանդատ, 9,86%):

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Եվրոխորհրդարանի՝ նոր կազմով աշխատանքը կսկսվի հունիսի 11-ին։

2163 | 0
Facebook