Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղվանից` անհնազանդության ակցիաներ». Բագրատ Սրբազանը շարունակում է իր ելույթը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

21:06, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«Վաղվանից` անհնազանդության ակցիաներ». Բագրատ Սրբազանը շարունակում է իր ելույթը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Բագրատ Սրբազանը վերադարձավ հրապարակի բեմ ու կոչ արեց վաղվանից` առավոտ ժամը տասից, մի քանի օր դիմել անհնազանդության ակցիաների: Նա դիմեց ուսանողներին, «բոլոր այն գործարարներին, ում համար փողն ամենակարևոր արժեքը չէ» և բոլորին` պայքարել ևս մի քանի օր: «Ես հավես չունեմ մի քանի ամիս դրսերը մնալու, այս ու այնկողմ քայլելու: Մաքսիմում 7-10 օր, ինչքան օրինական գործընթացը կպահանջվի: Վաղվանից բուհերը պիտի չաշխատեն: Ոչ ոք թող ինքնագործունեությամբ չզբաղվի, այլապես անընդհատ սադրանքներ կլինեն»,- ասաց նա:

«Վաղվանից` անհնազանդության ակցիաներ». Բագրատ Սրբազանը շարունակում է իր ելույթը
4455 | 0
Facebook