Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է տարածաշրջան վերադառնալու հնարավորություն ունենան»․ Զախարովա

14:48, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է տարածաշրջան վերադառնալու հնարավորություն ունենան»․ Զախարովա

Ադրբեջանի իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր ունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ողջունում է այդ քայլը։ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է տարածաշրջան վերադառնալու հնարավորություն ունենան։ Սակայն այդ հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեմայից։ Ուստի պետք է ահռելի աշխատանք կատարել՝ համալիր կերպով կարգավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունները»,- ասել է Զախարովան։

5250 | 0
Facebook