«Եթե Նիկոլ Փաշինյանն ասի՝ վերջ, ստոպ եմ տալիս, այդ դեպքում համաձա՞յն եք, որ նա շարունակի կառավարել»,- դիմելով «STOP NIKOL» ակցիայի նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին՝ հարցրեց լրագրողը։ «Կանգ առնելը պետք է լինի հիմնավորված քայլերով։ Հենց ասի՝ կանգ է առնում, այդ հարցն ինձ նորից կտաք, կպատասխանեմ։ Մեր խնդիրն է, որպեսզի բացառվի ՀՀ տարածքից թեկուզ մի միլիմետրի զիջումը»,- ասաց Չախալյանը։ Վերջինը տեղեկացրեց, որ ակցիաները լինելու են շարունակական։ Նրա խոսքով՝ իրենց նպատակը Փաշինյանի զիջողական քաղաքականությանը ստոպ տալն է։