Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դադարեցնե՛լ Հայաստանի տարածքների հանձնումը». ակցիա՝ Կառավարության դիմաց

12:48, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Դադարեցնե՛լ Հայաստանի տարածքների հանձնումը». ակցիա՝ Կառավարության դիմաց

«Նիկո՛լ, եթե պատերազմից վախենում ես, ասա, մենք էլ ասենք՝ Նիկո՛լ, դուխո՛վ, հերիք է պատերազմով վախեցնես։ Եկել ենք ասենք՝ մի՛ վախեցիր, մի՛ զիջիր»,- Կառավարության շենքի դիմաց կազմակերպված «STOP NIKOL» խորագրով ակցիայի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը։ «Մեր պահանջը հստակ է։ Մենք ո՛չ ենք ասում միջանցքին, ո՛չ ենք ասում Ոսկեպարի, Տիգրանաշենի հանձնմանը, ո՛չ ենք ասում Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հանձնմանը։ Մեր հաջորդ պահանջը կապված է արցախահայության վերադարձի, անվտանգության, կարգավիճակի հետ։ Մենք առաջինը հենց մեզնից ենք այս ամենը պահանջում։ Մենք պրոցես ենք սկսել ու հենց մեզնից ենք պահանջում, որ տեր կանգնենք մեր երկրին»,- հայտարարեց նա:

«Դադարեցնե՛լ Հայաստանի տարածքների հանձնումը». ակցիա՝ Կառավարության դիմաց
2020 | 1
Facebook