Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան

11:54, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան

Նորակառույց դպրոցների տարածքները պետք է ծառայեն որպես համայնքային կենտրոններ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն, մնան դատարկ, պետք է ծառայեն համայնքի կարիքներին՝ մաքսիմալ մոտ կրթական և զարգացման օրակարգերին և տրամաբանությանը»,- նշեց նա՝ անդրադառնալով նաև այն խնդրին, որ նորակառույց դպրոցներում դասասենյակների պակաս կա։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ խնդիրն առաջացել է նախապես կայացված որոշման փոփոխության արդյունքում, համաձայն որի՝ դասարանների միավորում տեղի չի ունեցել, յուրաքանչյուր տարիքային խումբ առանձին է մասնակցում դասապրոցեսին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղում ուսուցիչները ստեղծագործական մոտեցում պետք է ցույց տան․ «Դպրոց ենք մտնում, լրիվ նոր դպրոց, խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում. ստեղծագործական մոտեցում է պետք, կառավարությունը չի կարող գնա դպրոց՝ ասի, թե ով որտեղ պետք է դաս անի»,- նշեց Փաշինյանը։

2654 | 0
Facebook