Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

10:18, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Այս գարունը վճռական է մեզ համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ դիմելով Երևանում՝ Երիտասարդական մետրոյի շրջակայքում հավաքված կողմնակիցներին: Նա կոչ արեց քաղաքացիներին՝ գործողություններ իրականացնել. «Մետրոյում գտնվողներին խնդրում եմ կանգնել դռների մեջտեղը և չթողնել, որպեսզի գնացքը շարժվի, պահում եք այնքան, որքան կկարողանաք: Վարորդներին հորդորում եմ անջատել շարժիչը, բացել կապոտն ու կանգնել՝ առաջացնելով խցանում Աբովյան փողոցի վրա: Այս գործողություններն անում ենք, որպեսզի հասկանանք՝ ժողովուրդն ընդունա՞կ է մի բան անելու, թե՞ ոչ»:

Ավելի վաղ Ղուկասյանը հայտարարել էր, որ ապրիլի 18-ից մեկնարկում է փողոցային պայքարը:

Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում
4877 | 0
Facebook