«Պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր». ՀԱԿ հայտարարությունը
«Հայ Ազգային կոնգրեսը» հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար։ Գնահատելով կատարվածը որպես վտանգավոր սահմանի հատում` Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին վճռականորեն ընդվզել և դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին։ Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաև պահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի և ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները, բացահայտել ու պատժել մարդու իրավունքները և արժանապատվությունը ոտնահարող այս արտադատարանական հաշվեհարդարի պատվիրատուներին և կատարողներին»: |