Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ

11:30, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Թբիլիսիում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում ապրիլի 16-ի երեկոյան խորհրդարանի շենքի դիմաց անցկացված հանրահավաքի ժամանակ 11 մարդու են ձերբակալել, հայտնել է նախարարությունը։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցները ծանր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, այդ թվում՝ քարեր և շշեր։ Տուժել է ոստիկանության 1 աշխատակից, վնասվել է նախարարությանը պատկանող ավտոմեքենան։ Մեկ օր առաջ ակցիայի 14 մասնակից էր ձերբակալվել։

Դեպքի վայրում արված կադրերում երևում է՝ ինչպես է ոստիկանությունը բիրտ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ՝ ոմանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

1494 | 0
Facebook