Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խիստ դատապարտելի ևս մի դրվագ է այսօր հանրայնացվում». Արմեն Մարտիրոսյան

00:48, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Խիստ դատապարտելի ևս մի դրվագ է այսօր հանրայնացվում». Արմեն Մարտիրոսյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արժեքների գահավիժման և խիստ դատապարտելի ևս մի դրվագ է այսօր հանրայնացվում։
     Անկախ նրանից, թե իշխող պատգամավորի նկատմամբ ինչ էր տեղի ունեցել տրանսպորտում, իրադարձությունների հետագա զարգացումները, դա իշխանական ուժային լծակներով ինքնիրավչության, խիստ դատապարտելի դեպք է։ Միայն անլիարժեքության բարդույթով և բռնության հակումով իշխանությունը կարող էր կատարել այն ամենը, ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ` ձերբակալելուց հետո։ Ինչպես կարող է այսքան ապօրինություն կատարած իշխանությունը խոսել օրինականության մասին, երբ ինքը արդեն անօրեն է»։

3203 | 0
Facebook