Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»

09:24, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանին 990 հազար դրամ է փոխանցել՝ իր 5 աշխատակիցների անգլերենը բարելավելու համար։ Գնման պայմանագրից տեղեկացանք, որ ուսուցումն իրականացվելու է անհատական ձևով, քաղաքապետարանի շենքում։ Տևելու է 9 շաբաթ՝ շաբաթը 3 օր, 2 ժամ։ Փորձեցինք ճշտել, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչու են համայնքի միջոցների հաշվին անգլերեն սովորում։
     «Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական և այլն, հիմնականում պայմանագրերի, տարբեր հանդիպումների կամ գործուղումների ընթացքում, որպեսզի մենք առանձին թարգմանիչներ չվարձենք, որպեսզի այդ պայմանագրերը թարգմանեն, կամ բանակցություններ վարվեն, հիմնականում այն մարդիկ, որոնք այդ հարցերով զբաղվում են, իրենց համար է այս վերապատրաստումը»,- ասաց խոսնակ Հայկ Կոստանյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1116 | 0
Facebook