Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հարձակմանը պատասխան գործողությունները չպետք է հիմնվեն էմոցիաների վրա։ Նրա խոսքը մեջբերում է Kan պետական ռադիոկայանը։ «Մենք Իրանին կպատասխանենք, բայց պետք է իմաստուն վարվել, այլ ոչ թե հիմնվել էմոցիաների վրա։ Նրանց պետք է սթրեսի ենթարկել, ինչպես նրանք մեզ հետ վարվեցին»,- ասել է Նեթանյահուն։ Նա նշել է, որ Իսրայելն իր պատասխանը կհամակարգի ԱՄՆ-ի հետ։