Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տիգրան Ավինյանը քրեական գործերով անցնողներին պաշտոններ է տալիս»․ Պեդրո Զարոկյան

11:24, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
«Տիգրան Ավինյանը քրեական գործերով անցնողներին պաշտոններ է տալիս»․ Պեդրո Զարոկյան

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտոնների է բերում անձանց, ովքեր քրեական գործերով են անցնում»,-Երևանի ավագանու նիստին ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։ «ՔՊ խմբակցության շարքերում նստած է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետը, ով վերջերս էր կալանավորվել, քրեական գործերով է անցնում և նստած Երևանի համար որոշումներ է կայացնում»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամն ու հավելեց, որ քրեական գործերով անցնող մի շարք անձինք շարունակում են ղեկավար պաշտոններ զբաղեցնել։

Զարոկյանն անդրադարձավ նաև ծառերի տնկիների գնումների գործընթացին՝ այն որակելով կոռուպցիայի վառ օրինակ: Նրա խոսքով՝ տնկիներն Իտալիայից ձեռք են բերվում հատը 30-40 հազար դրամով, ապա կանաչապատման ՀՈԱԿ-ին վաճառվում կրկնակի գնով։

«Տիգրան Ավինյանը քրեական գործերով անցնողներին պաշտոններ է տալիս»․ Պեդրո Զարոկյան
1714 | 0
Facebook