Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում բողոքի ակցիայի 14 մասնակից է ձերբակալվել

09:30, երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
Թբիլիսիում բողոքի ակցիայի 14 մասնակից է ձերբակալվել

Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց անցկացված «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի 14 մասնակցի, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն: Նախարարության տվյալներով՝ ձերբակալված անձինք խախտել են հասարակական կարգը, դիմադրություն ցույց տվել և վիրավորել ոստիկանության աշխատակիցներին։ Նախարարությունը նաև հայտնել է, որ ակցիայի մասնակիցների բռնի գործողությունների հետևանքով տուժել է 1 ոստիկան։

Նշենք, որ գիշերը բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։

Թբիլիսիում բողոքի ակցիայի 14 մասնակից է ձերբակալվել
1533 | 1
Facebook