Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուֆայում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա

12:54, ուրբաթ, 12 ապրիլի, 2024 թ.
Ուֆայում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա

Անհայտ անձը Ուֆայի կենտրոնում հարձակվել է ոստիկանի վրա, հաղորդում է Shot Telegram ալիքը։ Նա հասցրել է դանակով հարվածել ոստիկանին, ապա փախուստի է դիմել։ Տղամարդուն հաջողվել է ձերբակալել։ Իրավապահները ստիպված են եղել հրազեն կիրառել, որի հետևանքով հարձակում գործած անձը վնասվածք է ստացել։ «Շտապօգնության բժիշկներն անմիջապես առաջին օգնություն են ցուցաբերել»,-ասվում է հրապարակման մեջ: Կատարվածի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ուֆայում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա
1832 | 0
Facebook