Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նայեք, թե ինչպիսի տեսք ունի 95% կպչողականությունը»․ Էդուարդ Հայրումյան

11:18, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
«Նայեք, թե ինչպիսի տեսք ունի 95% կպչողականությունը»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «2 օր առաջ Երևանի քաղաքապետարանի առջև Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենք մեկ տարվա մեջ 35 հեկտար անտառ են տնկել։ Ենթադրում եմ՝ թղթաբանությամբ ամեն ինչ ճիշտ է ասված և օրինակ Եռաբլուրի անտառտնկման ժամանակ նաև ես եմ մասնակցել, որպես կամավոր։
     Իսկ երեկ Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Civilnet-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրենց տնկած անտառները 95%-ից ավել կպչողականություն են ունեցել և կոչ է արել լրատվականներին գնալ և ֆիքսել այդ փաստը։
     Ես ինքս երեկ գնացի այդ անտառներից մեկը (7.5 հեկտար) և հիմա նայեք, թե ինչպիսի տեսք ունի 95% կպչողականությունը»։

3706 | 1
Facebook