Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է Սարգիս Գալստյանը 7 ամիս անց որոշել վերադառնալ Հայաստան. «Հրապարակ»

09:24, ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ.
Ինչո՞ւ է Սարգիս Գալստյանը 7 ամիս անց որոշել վերադառնալ Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ Թե ինչու է Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան, հարազատներին մանրամասներ հայտնի չեն։
     Մեզ պատմեցին, որ ի սկզբանե Սարգիս Գալստյանին և կնոջը հարազատները խնդրել-հորդորել են՝ չմնալ Արցախում, հետագայում էլ շարունակ հորդորել են` հեռանալ, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանված արցախցիները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, իսկ այդ դեպքում ինքն արդեն որոշակի կարգավիճակ կունենա Արցախում՝ իբրև Արցախը չլքած, և կարող է ինչ-որ դերակատարում ստանձնել։ Թերևս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել:

Ամուսինները, որ այս ամիսներին Արցախում բնակվում էին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավոր-սանիկական կապեր ունեն, վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Վերջին անգամ մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում: Բայց հարազատների համար էլ է անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է ու Հայաստանում կալանավորվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4040 | 0
Facebook