Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների. «Հրապարակ»

09:18, ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ.
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը տագնապ են առաջացրել գործարար շրջանակներում: Եվ անգամ իշխանական ու իշխանամերձ գործարարներն այս ամենից լավ հոտ չեն առնում։ Մեզ ասացին, որ այս շրջանակն արդեն Մոսկվայից ուղերձներ է ստացել, որ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ: Ասենք, բացի Լարսում քաշքշուկներից ու արգելքներից, նրանց արտադրանքի առաջ փակելու են ռուսական շուկան, հարկային և այլ միջոցներ են ձեռնարկելու՝ ցույց տալով, թե ինչի կարող է հասցնել Ռուսաստանից հրաժարվելը։ Ռուսաստանի իշխանությունները սպասում են բրյուսելյան հանդիպմանը, որից հետո այդ քայլերը գործնական տեսք կստանան, երբ պարզ դառնա ՀՀ իշխանությունների ընտրությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5189 | 0
Facebook