Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի հրաժարականը. «Ժողովուրդ»

09:18, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի հրաժարականը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի հրաժարականը:
     Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ՝ մարտի 24-ին, Երևանի կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի և մյուս աշխատակիցների միջև:
     Տեղեկացանք, որ ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս պաշտոնապես դիմում են ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով Արմեն Բեգոյանի պաշտոնանկությունը։

Մանրամասները՝ թերթի համարում:

1009 | 0
Facebook