Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա պետական կառույց է, ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով»․ Վարդան Մկրտչյան

14:36, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
«Սա պետական կառույց է, ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով»․ Վարդան Մկրտչյան

Այսօր «Գոյ» թատրոնի դերասանական կազմը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով բացել թատրոնի դուռը, որը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ վերակազմակերպումից հետո տնօրինությունը փակել է՝ «Գոյ»-ի դերասաններին պարադրելով թատրոն մտնել սահմանված անցագրերով՝ Սունդուկյանի անվան թատրոնի մուտքից։ Սունդուկյանի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով։ Կա պետռեգիստրի համապատասխան փաստաթուղթ, կադաստրի վկայական, վերակազմակերպումից հետո այս ամբողջի պատասխանատվությունը կրում եմ ես: «Գոյ»-ի տարածքը պատկանում է Սունդուկյան թատրոնին, և այն վերադարձվել է, տեղադրվել են կամերաներ ու դուռը փակվել է, սա պետական կառույց է, որտեղ բոլորն ունեն նույն իրավունքները և՛ «Գոյ»-ի, և՛ Սունդուկյանի աշխատակցիները, բոլորը թատրոն են մտնում անցաթղթով, իրենք էլ պետք է անցնեն անցաթղթով»,- ասել է Վարդան Մկրտչյանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ «Գոյ» թատրոնը չի փակվել, այլ վերակազմակերպվել է, և Սունդուկյանի կազմում ստեղծագործելու համար դերասանները ոչ մի խնդիր չունեն։

«Սա պետական կառույց է, ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով»․ Վարդան Մկրտչյան
2379 | 0
Facebook