Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանն, արցախցիների հարցով, անցավ պլան Բ-ին. «Հրապարակ»

09:24, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
Փաշինյանն, արցախցիների հարցով, անցավ պլան Բ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի պետական ինստիտուտները ՀՀ անվտանգությանը սպառնալիք համարող Նիկոլ Փաշինյանը լծվել է այդ ինստիտուտների ոչնչացմանը։ Շաբաթ օրը հաղորդեցին, որ մի խումբ ՔՊ-ականներ այցելել են Արագածոտնի մարզ և հանդիպել մարզում ապաստանած արցախցիներին` քննարկել նրանց խնդիրները և խոստացել լուծում տալ։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ մի քանի տասնյակ մարդու մեջ մեկ ձեռքի վրա հաշված արցախցիներ կային հանդիպմանը, սակայն խնդիրը դա էլ չէ․ նման հանդիպումներով իշխանությունն ուզում է վերջնականապես տապանաքար դնել Արցախի պետական ինստիտուտների վրա՝ ցույց տալով, որ իրենք ուղիղ շփումներով են արցախցիների խնդիրները լուծում, այլ ոչ թե արցախյան որևէ գերատեսչության կամ պաշտոնյայի միջոցով: Այսինքն՝ Արցախի պետական կառույցների ո՛չ անհրաժեշտությունը կա, ո՛չ իմաստը։ Մի բան, որ առաջարկում էր Սամվել Բաբայանը` Արցախի հանձնումից հետո. նա Փաշինյանին համոզում էր ՀԿ-ի կարգավիճակով մի կառույց ձևավորել, իրեն նշանակել ղեկավար, որ զբաղվեր արցախցիների խնդիրներով՝ փաստացի դառնալով արցախցիների ղեկավարը։
     Ի դեպ, Արցախի մի խումբ ՀԿ-ների ակտիվությունն էլ է դրան միտված, խոսքն Արտակ Բեգլարյանի և այլոց ՀԿ-ների ու ակցիաների մասին է, որով փորձում էին արցախցիների թեման վերցնել իրենց ձեռքը: Սակայն առաջին հանրահավաքը տպավորիչ չէր, ուստի անցան պլան Բ-ին՝ ուղիղ շփումներին արցախցիների հետ»:

4422 | 0
Facebook