Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունները հետ են կանգնել արտահերթ ընտրության մտքից. «Ժողովուրդ»

09:40, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
Իշխանությունները հետ են կանգնել արտահերթ ընտրության մտքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հանրության հետ կենդանի շփումների և տարբեր սոցհարցումների արդյունքները հիասթափեցրել են հայրենի իշխանություններին:
     Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը թե՛ անձամբ է գնում մարզեր, գյուղեգյուղ շրջում, տեղացիների հետ շփվում, թե՛ իր թիմակիցներին է ուղարկում այնտեղ:
     Փաշինյանի և ՔՊ-ականների այս այցերը մեկ հստակ նպատակ ունեն՝ շոշափել հանրային տրամադրությունները և հասկանալ՝ ինչ վարկանիշ իրենք ունեն:

Ահա այս այցերը, մարդկանց հետ կենդանի շփումները, մեղմ ասած, խորը հիասթափեցրել են իշխանություններին, քանի որ հստակ ցույց են տվել, որ իրենց վարկանիշը շատ կտրուկ անկում է ունեցել:

Սրա մասին նաև Փաշինյանին պարբերաբար մարզեր «գործուղված» իր թիմակիցներն են զեկուցել: Այսինքն՝ ՔՊ-ականների այցերը տարբեր մարզեր արդյունք չեն տվել ու չեն արդարացրել հույսերը: Դե իսկ մայրաքաղաք Երևանում իրավիճակն ավելի հուսադրող չէ իշխանության համար:

Տեղեկացանք, որ հենց այս է եղել նաև պատճառը, որ վերջին շրջանում իշխանությունները նաև հետ են կանգնել արտահերթ ընտրությունների մտքից, քանի որ այս անգամ վարչական ռեսուրսն էլ անգամ կարող է չօգնել իրենց»:

2443 | 1
Facebook