Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, Հայաստանը` կարևոր գործընկերը». Ենս Սթոլթենբերգ

00:30, չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ.
«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, Հայաստանը` կարևոր գործընկերը». Ենս Սթոլթենբերգ

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա, ասել է թե` Հայաստան-ՆԱՏՕ սահմանի փակ մնալու վերաբերյալ հարցին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նշել է. «Պատճառներից մեկը, թե ինչու ենք աջակցում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այն է, որ հավատում ենք՝ դա նաև կօգնի կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Կարծում եմ՝ վերջին ամիսներին որոշակի կարևոր առաջընթաց ենք գրանցել այս հարցում, պետք է շարունակել նույն տեմպով: Որոշ դրական ազդակներ կան՝ առնվազն երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելու հնարավորության հետ կապված: Մենք աջակցում ենք այդ ջանքերին, ցանկանում ենք տեսնել տեսնել կարգավորված հարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի միջև: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, իսկ Հայաստանը կարևոր գործընկերն է, և այն ամենը, ինչը կարող է կայունացնել այդ հարաբերությունները, փոխադարձաբար շահեկան կլինեն»,- ասել է նա:

2167 | 0
Facebook