Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հիմա էլ Արևմուտքն ասում է` կկռվեն մինչև վերջին հայը». Նաիրա Զոհրաբյան

00:18, չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ.
«Հիմա էլ Արևմուտքն ասում է` կկռվեն մինչև վերջին հայը». Նաիրա Զոհրաբյան

Նրան չպետք է թողնել, որպեսզի իր ծրագրած արհավիրքը հասցնի մինչև վերջ, որովհետև այդ վերջը ՀՀ-ի ավարտն է լինելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Նախիջևանում արդեն տանկային դիվիզիան է մասնակցում զորավարժություններին, Տավուշում ադրբեջանական սահմանակից հատվածում զորքերի կուտակում կա, ուստի հայտնի չէ, թե Հայաստանի սահմաններին ինչ կլինի։

«Ռուսաստանի ԳՇ քարտեզները բավականաչափ բարենպաստ էին Հայաստանի համար, սակայն Ալիև-Փաշինյան դուետը ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից։ Միացյալ նահանգների նախագահ Բայդենը հայտարարում էր, որ Ռուսաստանի դեմ կկռվեն մինչև վերջին ուկրաինացին, հիմա էլ Արևմուտքը ասում է՝ մինչև վերջին հայը, Հայաստանը պլացդարմ կդարձնեն Ռուսաստանի դեմ»,- նկատեց բանախոսը։

2939 | 0
Facebook