Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ՔՊ-ում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին վաճառվելու գարնանային զեղչեր են»․ Հայկ Մամիջանյան

11:36, հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ.
«ՔՊ-ում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին վաճառվելու գարնանային զեղչեր են»․ Հայկ Մամիջանյան

«Առաջիկա ամիսների ընթացքում Փաշինյանն ու իր «հրաշքների» թիմն ունեն մեկ առաքելություն՝ ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել Հայրենիքի այն բոլոր վաճառքներին, որն ինքն իրականացնելու է, անոնսն արվեց ասուլիսի ժամանակ»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։ «Քանի որ հիմա ՔՊ-ում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին վաճառվելու գարնանային զեղչեր են, ՔՊ-ի ներսում տարբեր «հրաշքներ» իրենց տերերին փորձում են համոզել, որ իրենք էլ են լավ տվող, սակայն Փաշինյանն ուզեց ապացուցել, որ ինքն ամենալավ տվողն է։ Փաշինյանն ու իր թիմը մի բանում են ճիշտ․ իրենց օրոք Հայաստանն իրոք ամենաանկախ երկիրն է, Հայաստանից ոչինչ կախված չէ՝ ո՛չ տարածաշրջանում, ո՛չ ներքին հարցերում»,- ասել է Հայկ Մամիջանյանը։

«ՔՊ-ում աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին վաճառվելու գարնանային զեղչեր են»․ Հայկ Մամիջանյան
1480 | 0
Facebook