Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը չեղարկել է Արկադի Վոլոժի և Սերգեյ Մնդոյանցի դեմ պատժամիջոցները

13:18, չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ.
ԵՄ-ը չեղարկել է Արկադի Վոլոժի և Սերգեյ Մնդոյանցի դեմ պատժամիջոցները

Եվրոմիությունը չեղարկել է «Յանդեքսի» համահիմնադիր Արկադի Վոլոժի դեմ պատժամիջոցները: Ցանկի համապատասխան փոփոխությունները հրապարակվել են Եվրոմիության ամսագրում:

Բացի Վոլոժից, պատժամիջոցների ցուցակից հանվել են «Սիստեմա» ԲՖԿ-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը և Սլովակիայի քաղաքացի Յոզեֆ Համբլեքը, որը ղեկավարում է Ռուսաստանում հիմնված «Գիշերային գայլեր» մոտոակումբի եվրոպական մասնաճյուղը:

ԵՄ-ը պատժամիջոցների ցուցակից հանել է նաև մի շարք անձանց, որոնք մահացել են, այդ թվում՝ «Վագներ» ՄՌԸ հրամանատար Դմիտրի Ուտկինին:

2315 | 0
Facebook