Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Գլխավոր դատախազության ֆեյսբուքյան էջն ինձ արգելափակել է». Կ. Պողոսյան

12:00, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Գլխավոր դատախազության ֆեյսբուքյան էջն ինձ արգելափակել է». Կ. Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին
     Տիկին Վարդապետյան, 2024 փետրվարի 21-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել, ապա Բաքվին է հանձնվել դեռևս 2020թ. սեպտեմբերի 29-ից ՀՀ կողմից հետախուզվող ռազմական հանցագործության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալլին, դեպքի հետ կապված խնդրում եմ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումները
     ▪️ Արդյո՞ք Զեյնալլի նկատմամբ ՀՀ դատախազությունում դեռևս առկա է նախաձեռնված քրեական վարույթը, թե ինչ որ հանգամանքներում նրա նկատմամբ նախաձեռնված քր. վարույթը կասեցվել է:
     ▪️ Անձամբ Ձեր և ՀՀ ԱԳՆ կողմից արդյո՞ք իրականացվել են բավարար գործողություններ, որպեսզի հանցագործության մեջ կասկածվողը տեղափոխվեր Հայաստան:
     ▪️ Հայաստանի հանրությունը արդյո՞ք կարող է վստահ լինել, որ Զեյնալլին ռուսական կողմը չի արտահանձնել ադրբեջանին Ձեր և Ձեր վարչապետի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ:
     Հ.Գ Ձեր ղեկավարած կառուցի պաշտոնական ֆեյսբուքյան էջն ինձ արգելափակել է, որ իմ գրառումներում ձեզ չնշեմ, բացե՛ք, ամո՛թ է»:

1416 | 0
Facebook