Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք տեսա՞ք այդտեղ քծնանք, ես չեմ տեսել»․ Արմավիրի դպրոցի տնօրեն

13:36, երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ.
«Դուք տեսա՞ք այդտեղ քծնանք, ես չեմ տեսել»․ Արմավիրի դպրոցի տնօրեն

Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու արարողությունը: Այս դպրոցի մանկավարժները տնօրենին գիրք նվիրելու համար նրա աշխատասենյակ էին մտել շարքով ու կարգով՝ արտասանելով Թումանյանի և Սևակի ստեղծագործություններից: Թիվ 8 դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ուսուցիչների՝ իրեն նվիրված պաթոսով ասմունքը ստացված ու գեղեցիկ անակնկալ է համարել։ Հարցին, թե հանրության քննադատությունն ինչպես է ընդունել, ասել է. «Նորմալ, առողջ քննադատություն է: Ես ընդունեցի, որ նման բաներ չպետք է հանրայնացնես ու ամեն մեկը յուրովի է մեկնաբանում: Դուք տեսա՞ք այդտեղ քծնանք, ես չեմ տեսել․․․»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

8355 | 0
Facebook