Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրահայում աճել է համալսարանի սպանդի զոհերի թիվը

23:24, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ.
Պրահայում աճել է համալսարանի սպանդի զոհերի թիվը

Չեխիայի ոստիկանության ղեկավար Մարտին Վոնդրաշեկը հայտնել է, որ Պրահայում հրաձգության զոհերի թիվը գերազանցել է 15-ը, առնվազն 24 մարդ վիրավորվել է։
     «Մենք գիտենք, որ այս ողբերգական դեպքի հետևանքով ավելի քան 15 մարդ է զոհվել։ Առնվազն 24 մարդ վիրավորվել է»,- ասել է Վոնդրաշեկը CT24 հեռուստաընկերության եթերում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ պարզվել է սպանդ իրականացնողի ինքնությունը:
     Չարլզի համալսարանը Չեխիայի հիմնական բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Հիմնադրվել է Բոհեմիայի թագավոր Կառլ IV Լյուքսեմբուրգի կողմից դեռեւս 1348 թվականին։ Համալսարանում սովորում է ավելի քան 50 հազար ուսանող։

5775 | 0
Facebook