Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա

14:40, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա

Ողջունում ենք մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը:

«Պատրաստ ենք շարունակել աջակցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հիշեցնեմ՝ ապրիլի 22-ին կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, այսօր կկայանա Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը։ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատման հարցն այդ հանդիպման օրակարգում է»,- նշել է Զախարովան։

1490 | 0
Facebook