Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բաքվում Վագիֆ Խաչատրյանի կեղծ դատավարությանը

19:42, երեքշաբթի, 07 նոյեմբերի, 2023 թ.
ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բաքվում Վագիֆ Խաչատրյանի կեղծ դատավարությանը

Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն շոուից հետո։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նա մեջբերել է Վագիֆ Խաչատրյանի հայտարարությունը՝ «Ես անմեղ եմ»:
     Նշենք, որ Բաքվում այսօր ավարտվեց ադրբեջանցիների կողմից առեւանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը, որով նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։

2861 | 0
Facebook