Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ստեփանակերտի լքված տներից թալանի առաջին դեպքերն են եղել. «Հրապարակ»

09:06, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ.
Ստեփանակերտի լքված տներից թալանի առաջին դեպքերն են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ստեփանակերտից հայտնում են, որ քաղաքի լքված տներից թալանի առաջին դեպքերն են եղել։ Կիրակի օրն Ադրբեջանի նախագահն այցելել է Ստեփանակերտ, ֆոտոսեսիա արել կառավարության շենքի մոտ: Նրան ուղեկցողները, որոնք, պարզվում է, սովորական գողեր են, Ալիևի անցած երթուղուն մոտիկ տներն են մտել և դուրս եկել ավարով:
     Նշենք, որ Ալիևն ուզում է, որ որոշ թվով արցախցիներ վերադառնան իրենց տները և, ըստ տեղական ԶԼՄ-ների, Ստեփանակերտում հսկողություն իրականացնող ոստիկանություն է կարգել, որ լքված տները չթալանվեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8309 | 1
Facebook