Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում». Գեղամ Մանուկյան

10:06, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ.
«Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում». Գեղամ Մանուկյան

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ադրբեջանական հատուկ ծառայությունները շինծու մեղադրանքով ձերբակալել և Բաքու էին տեղափոխել նաև ԼՂ ՊԲ նախկին շտաբի պետ, գեներալ Դավիթ Մանուկյանին։ Վերջինն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: «Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում: Նախ՝ ճանաչել են Վարդանյանին ու ձերբակալել, որից հետո՝ եղբորս: Դավիթ Մանուկյանին առաջադրել են այն նույն շաբլոն մեղադրանքը, ինչ ադրբեջանական աղբյուրներում է՝ ահաբեկչություն, զինված խմբավորումներ, Ադրբեջանի սահմանն անօրինական հատել և այլն»,- 24TV-ի եթերում ասել է դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ եղբոր կինը ևս այնտեղ է եղել. վերջինին թույլ են տվել վերադառնալ Երևան:

«Ռուբեն Վարդանյանը եղել է եղբորս մեքենայում». Գեղամ Մանուկյան
6462 | 1
Facebook