Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ Արցախում կարող է մնալ 50-1000 էթնիկ հայ

23:48, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2023 թ.
ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ Արցախում կարող է մնալ 50-1000 էթնիկ հայ

Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-ից 1000-ի սահմաններում:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50 - 1000 էթնիկ հայեր: Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»,- ասել է նա:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է իր այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու համար։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի էր ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին, ցավալիորեն, այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

6905 | 5
Facebook