Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարողանալու ենք տեսնել՝ ավտոբուսը քանի րոպեից կլինի կանգառում». Ավինյան

10:54, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2023 թ.
«Կարողանալու ենք տեսնել՝ ավտոբուսը քանի րոպեից կլինի կանգառում». Ավինյան

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ասել է. «Միայն հին «Գազել»-ը նոր ավտոբուսներով փոխարինելը դեռ բարեփոխում չէ: Բարեփոխումը համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգը, GPS սարքերի տեղադրումը շարժակազմի վրա, որը թույլ կտա օնլայն հարթակներում տեսնել, թե որ ավտոբուսը որտեղ է գտնվում և քանի րոպեից կհասնի կանգառ և, ի վերջո, կանգառներում այդ նույն ինֆորմացիայի տեղադրումը: Մենք համակարգով տեսնելու ենք՝ որտեղ են և համապատասխան կանգառներում կարողանալու ենք կանխատեսել, թե քանի րոպե հետո որ ավտոբուսը կլինի որ կանգառում»:

7026 | 1
Facebook