Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի և ներկայանա Բաքվի հետ բանակցություններին». Մարուքյան

12:36, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ.
«Ստեփանակերտը պետք է իր տեսլականը պատրաստի և ներկայանա Բաքվի հետ բանակցություններին». Մարուքյան

«Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բանաձևը միջազգային մեխանիզմ է, որն ինքնին արդեն երաշխիք կլինի երկխոսության, Լեռնային Ղարաբաղի անվտանգության իմաստով»,- այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի օրակարգին, այո՛, իրենց հայտարարած օրակարգն ինտեգրացիան է: Այս հանդիպմանը Լեռնային Ղարաբաղն ունի իր օրակարգը և իր օրակարգով է ներկայանալու: Հիմա մենք անդադար քննարկում ենք Ադրբեջանի օրակարգը: Մենք պետք է խոսենք մեր օրակարգից, իրավունքների և անվտանգության մեր փաթեթը, մեր տեսլականը պատրաստենք: Խոսքը Հայաստանի մասին չէ, խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է»,- ասել է Մարուքյանը։

3514 | 2
Facebook