Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս ֆուտբոլիստ Բերեզովսկին մահացել է խաղի ժամանակ

18:06, չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ.
Ռուս ֆուտբոլիստ Բերեզովսկին մահացել է խաղի ժամանակ

Տոլյատիում ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանկարծամահ է եղել «Խալի-Գալի» ակումբի 28-ամյա ավագ Գլեբ Բերեզովսկին։ Այս մասին հայտնում է Տոլյատիի ֆուտբոլային լիգան։
     Մարզիկը վատացել է սիրողական լիգայի խաղի մեկնարկից մի քանի րոպե անց, բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Նախկինում Բերեզովսկին լուրջ հիվանդություններ չի ունեցել։ Ֆուտբոլիստի բժիշկներն ու հարազատները մահվան ստույգ պատճառը չեն հրապարակում։
     Սրտի խնդիրները XXI դարասկզբին նման արտակարգ իրավիճակների թվի ավելացման հիմնական պատճառն են: Մարզական բժիշկների կարծիքով՝ դրա պատճառը խաղացողների ծանրաբեռնվածության կտրուկ ավելացումն էր։ Միջին հանդիպման ժամանակ ժամանակակից ֆուտբոլիստը վազում է մոտ 10 կիլոմետր, ինչն զգալիորեն ծանրաբեռնում է մարմինը։ Միայն 2021 թվականին խաղի ժամանակ խաղադաշտում մահացել է չորս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ բրազիլացի Ալեքս Ապոլինարիոն, եգիպտացի Աբդուլ Ռահման-Ատեֆը, խորվաթ Դեյանա Օրշուշը և ալժիրցի Սոֆի Լուկարը։

11545 | 0
Facebook