Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարբած վարորդը բախվել է գազի բաշխիչ կայանին. մի քանի օր գազ չի լինի

20:30, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
Հարբած վարորդը բախվել է գազի բաշխիչ կայանին. մի քանի օր գազ չի լինի

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Էրիկ Մխիթարյանի վարած Nissan Tida մակնիշի և 43-ամյա Դավիթ Մուղսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող գազի բաշխիչ կայանին՝ կոտրելով այն ու գազախողովակները, առաջացել է գազի արտահոսք: Մի քանի օր մեծ թվով սպառողներ գազ չեն ունենա:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

5405 | 0
Facebook