Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է». Նիկոլ Փաշինյան

11:12, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է». Նիկոլ Փաշինյան

«Երբ 2018 թվականին տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, և մենք ասում էինք՝ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունն ազատությունը սահմանփակելու կարիք և անհրաժեշտություն չունի»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ես կարծում եմ, որ այս տնտեսական աճը, որ մենք ունենք, տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև, եթե տնտեսությունը կառաավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, հատկապես հետպատերազմական շրջանում, շատ լուրջ և խորը պրոբլեմներ կունենայինք, բայց քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսական մակարդակ, այդ ազատությունն ամենադժվար և վճռական պահին եկավ մեզ օգնության»:

1694 | 3
Facebook