Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր հավաքական հանրույթը ռացիոնալ իրականությունն ընդունում է իռացիոնալ պատմավեպերի ազդեցության տակ». Վահրամ Թոքմաջյան

23:18, երեքշաբթի, 09 մայիսի, 2023 թ.
«Մեր հավաքական հանրույթը ռացիոնալ իրականությունն ընդունում է իռացիոնալ պատմավեպերի ազդեցության տակ». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Եթե չլիներ Երկրորդ Համաշխարհային պատերազմը, չէր լինի նաև «Վարդանանք» պատմավեպը։
     Եթե չլիներ «Վարդանանք» պատմավեպը, ձեզնից շատերն էսօր էշ–էշ չէին ճամարտակի Ավարայրի սրբազան ճակատամարտի մասին։
     Եթե ձեզնից շատերը՝ դեմքի խոհաբույլ արտահայտությամբ չճամարտակեին Ավարայրի ու Վարդանի՝ շագանակագույն շալվարով ճակատամարտի մասին, ապա բազմաթիվ սերունդներ անառողջ միֆեր չէին ունենա։
     Եթե բազմաթիվ սերունդներ գրականագիտական էշությունների տակ չմնային, ապա կունենայինք ռացիոնալ հասարակություն։
     Եթե ունենայինք ռացիոնալ հասարակություն, ապա այդ ռացիոնալ հասարակությունը կիմանար, որ «Վարդանանք» կտավի բոլոր պատկերները հորինված են և պատերազմները չեն հաղթում հայու ոգով։
     Եթե ունենայինք ռացիոնալ հասարակություն, ապա այլ կլիներ բոլորիս բանը, աշխարհի բանը։
     Եթե այլ լիներ բոլորիս բանը, աշխարհի բանը, ապա չէինք լինի էս ստորաքարշ օրին։
     Հ․ Գ․
     «Վարդանանք» պատմավեպը պատվիրել են Դեմիրճյանին, որպեսզի բարձր պահեն ռազմաճակատում հայ զինվորների ոգին։ Դերենիկս էլ հիվանդ մարդ էր։ Նստեց, մարմանդ գրեց։
     Հ․ Գ․ 2
     Հայտնի նկարը պատմավեպի ազդեցության տակ ստեղծված պատկերազարդում է։
     Հ․Գ․ 3
     Մեր հավաքական հանրույթը (իմա՝ ամբոխը) ռացիոնալ իրականությունն ընդունում է իռացիոնալ պատմավեպերի ազդեցության տակ։ Եվ շարունակելու է ձախողել»։

2596 | 2
Facebook